17 04 2021

Երբ դուք կրկնում եք սուտը բավական հաճախ` այն դառնում է քաղաքականություն․ Կարեն Ճշմարիտյան

Երբ դուք կրկնում եք սուտը բավական հաճախ` այն դառնում է քաղաքականություն․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի' ստեք

Հիշու՞մ ենք...

Կա մի բառ: Այն շատ կարևոր է և բնորոշող, ապագային միտված և հուսադրող, ցանկացած խնդրին առավելագույն ճշմարիտ լուծում ապահովող և մարդ էակին լավագույնս բնութագրող:

Մոռացվող մի բառ` հասկացություն, հոգեվիճակ, կենսակերպ, ինչպես կուզեք` անվանեք:

Այդ բառն է` ազնվություն:

Հիշու՞մ ենք, կար ժամանակ, որ շատ հաճախ ասում էինք` «Ա’յ, այն մարդը` ազնիվ մարդ է...»: Եվ ինչքա~ն այդպիսի մարդիկ կային:

Հիշու՞մ ենք...

ՀԳ․ Ասում են` «... ազնիվ մարդկանց երևակայությունը սահմանափակ է, որովհետև նրանց մտածողությունը խիստ շրջանակված է անհերքելի փաստերով, փաստարկներով և իրողություններով...»:

Մի գուցե այդպես է, բայց հավանաբար միայն հիմնավոր փաստերի, փաստարկների և իրողությունների վրա հիմնված դատողություններն ու երևակայություններն են, որ ի զորու են երաշխավորել ու կերտել անվտանգ, առաջադեմ, կանխատեսելի և արդյունավետ ապագա:

« Երբ դուք կրկնում եք սուտը բավական հաճախ` այն դառնում է քաղաքականություն»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ